Գարիկ Մարտիրոսյանը «Երեկոյան Ուրգանտ»-ի ժամանակ ծածանել է Հայաստանի դրոշը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Մարտիրոսյանը «Երեկոյան Ուրգանտ»-ի ժամանակ ծածանել է Հայաստանի դրոշը


Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» /«Вечерний Ургант»/ հեռուստաշոուին, որի ընթացքում Մարտիրոսյանը սուր հումորով փայլելուց զատ՝ առիթը բաց չի թողել խոսելու Հայաստանի և հայերի մասին:
«Ես և հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում ենք Հայաստանը:Ուզում եմ ասել, որ ես որևէ հատուկ բան չեմ անում Հայաստանը գովազդելու համար: Բայց հուսով եմ, որ մենք մեր արածով օգնում ենք, որպեսզի ուշադրությունը, բառի լավ իմաստով, գամվի հայերի, Հայաստանի ուղղությամբ»,-նշել է հումորիստը: