Տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայք-ի «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ. ԲԱՑԱՌԻԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայք-ի «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ. ԲԱՑԱՌԻԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հունիսի 7-ին Downtown Club-ում  տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝  «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ համերգ կենդանի նվագակցությամբ։
Կենդանի նվագակցությամբ համերգին հնչեցին հին եգերը նորովի և նոր երգեր, որոնք ընդգրկված են նոր ձայնասկավառակում:
Համերգի ընթացքում ներկաներին սպասվում էր անակնկալներ: Նարեկի հետ հանդես եկան իր ընկերները, որոնց հետ երգիչը ներկայացրել էր աշխատանքներ:
Ամենացանկալի երգերի շարքում կարծես մնացել էր տարիներ անց՝ «Քամի փչի» երգը որը հանդիսատեսի խնդրանքով հնչեց  երկու անգամ: Անակնկալներից հաջորդը և սիրված երգերից մեկը դա Նարեկի նոր երգն էր, որը նվիրված էր քառօրյա հորոսներին, ի դեպ համերգին ներկա էին նաև քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Նարեկին նաև յուրահատուկ իր ոճին վայել շնորհավորեց երգիչ՝ Գևորգ Մարտիրոսյանը երգի տեսքով, որից հետո՝ Գևորգը և Նարեկը կատարեցին իրենց հայտնի և սիրված դուետը՝  «Դույ դույ» երգը:
Համերգից հետո ներկաներին սպասվում էր ևս մի անակնկալ, ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերել Նարեկի «Ստորագրություն» ձայնասկավառակը հենց երգչի ստորագրությամբ:
EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում Նարեկը ասաց, որ այս ձայնասկավառակը մեկ օրվա և մեկ տարվա աշխատանք չէ այլ տարիների աշխատանք, որը արդեն կարող են լսել և գնահատել իր երգարվեստը հավանողները: Իսկ ինչու ձայնասկավառը երգիչը անվանեց՝ «Ստորագրություն». քանի որ ըստ Նարեկի նրա վրա ինքը ստորագրում է:
Եվ այսպես պետք է փաստենք, որ Նարեկի «Ստորագրություն» ձայնասկավառակը նոր շունչ հաղորդեց ներկաներին. ի դեպ որոնց շարքում էին մեծամասամբ երիտասարդները, որոնք երգերը կատարում էին երգչի հետ, ինչը փաստում է այն, որ Նարեկի երգերը և այս ձայնասկավառակը ևս սիրված է հանրության կողմից:
EXKLUSIVElife.com-ը շնորհավորում է Նարեկին նոր ձայնասկավառկի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ներկայացնում ենք «Ստորագրություն» ձայնասկավառակի լավագույն դրվագները և հյուրերի ֆոտոռեպորտաժը:














































































































































Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ