Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին


Այս հեղափոխությունը պատռեց շատերի դիմակները, որոնց շարքում էին նաև հայկական շոու բիզնեսի ներկացուցիները: Կարծում եմ՝ այդ շրջանում բոլորն էլ ձեր աչքին հերոսներ էին երևում և չէիք նկատում իրական շոպլիկներին, ովքեր իբր թե այդ ժամանակ ժողովրդի կողքին էին: 

Արամո



Կարծում եմ՝ շատերը կհիշենք երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրը, որի ժամանակ ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը: Ծննդյանը օրը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները ձոներ էին հղում Ռիտա Սարգսյանին, անգամ տպավորություն էր, որ ավելի շատ նրա տոնն է:


Իվետա Մուկուչյան 


Երգչուհի Իվետա Մուկուչյանն, ում կարծում եմ բացարձակ չի հետաքրքրում Հայաստանում տիրող իրավիճակը, բայց ինչպես ասում են ամեն ինչ կանի ցույց տալու համար, թե որքան սրտացավ է:

«Այսօր ունեցա հրաշալի հանդիպում մեր հրաշալի Աննա Հակոբյանի հետ: Ես կարող եմ երաշխավորել, որ մեր երկիրը ղեկավարվելու է միայն լավ և դրական շնչով»:



Գոռ Վարդանյան 


Հիշում եք՝ երբ Գոռ Վարդանյանը ժամանակին ակտիվորեն մասնացում էր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, նախընտրական քարոզարշավին, և աշխատում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարության ներքո: Իսկ թե ինչ եղավ հեղափոխության օրերին շատ հուզիչ էր.

նախ նա իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Սերժ Սարգսյանին՝ վարչապես ընտրվելու կապակցությամբ գրված իր շնորհավորանքը, իսկ հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ նա շամպայնը ձեռքին շնորհավորում էր ժողովրդին նույն Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ:



Միհրան Ծառուկյանը


 Կարծում եմ՝ շատերդ եք հիշում որ հունվարի 28-ին կայացավ Միհրան Ծառուկյանի նամակ մայրիկին երգի տեսահոլովակի պրեմիրան:

Ի դեպ, երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Այդ երգը նրան նվիրել էր Ռիտա Սարգսյանը: Հետո երբ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայքների շրջանավարտներին հրավիրել էր կառավարական ամառանոց, մեր շատ սիրելի Միհրան Ծառուկյանը ևս այնտեղ էր և այս անգամ էլ կիսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, էլ չասենք նրա հեղափոխության հաջորդ օրերին թողարկած «Հայաստան» երգի մասին, որը նա նվիրել էր համաժողովրդկան շարժմանը։


Նյութի աղբյուրը՝ «Լեզվանի բլոգ»