Անահիտ Սիմոնյանի նոր՝ «Սիրո հավերժ քաղաք» նախագիծը և որդու հետ ունեցած հարաբերությունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյանի նոր՝ «Սիրո հավերժ քաղաք» նախագիծը և որդու հետ ունեցած հարաբերությունները


Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր նախագիծ ունի. ներկայացնում է Հայաստանի գեղատեսիլ, պատմամշակութային վայրերով պաստառներ և ֆոտովարագույնբեր: Նախագիծը կոչել է Սիրո հավերժ քաղաք և շնորհակալ է Ավետ Բարսեղյանին այս խոսքերը ժամանակին Հայկոյի նվիրելու համար: Երեկոյին ներկա էին երգչուհու մտերիմները, կոլեգաները և ընկերները:

«Անահիտ Սիմոնյանը իր հագուստներում միշտ օգտագործել է հայկական նախշեր, հերթը հասել է ֆոտոպաստառներին և ֆոտովարագույներին»,- երեկոյի բացման խոսքում նշեց Ավետ Բարսեղյանը:

«Քանի որ միշտ զբաղվել եմ կամ երգեցողությամբ, կամ հագուստի մոդելավորմամբ այս նախագիծը ինձ համար նորություն է: Գաղափարը ծնվեց, երբ ԱՄՆ-ում էի, շատ ընտանիքների հետ շփվեցի, որոնց մեջ հայրենիքի հանդեպ կարոտ կար: Այցելելով նրանց բնակարանները՝ հասկացա, եթե օրինակ տան մի հատվածում Երևանը հիշեցնող մի դետալ լիներ, նրանք իրենց ավելի լավ կզգային: Երևան վերադառնալուն պես անցա գործի: Բնականաբար այս ամենը մենակ չեմ արել, իմ կողքին կար իմ մեծ թիմ, ովքեր կշարունակեն անել այս նախագիծը»,-նշում է Անահիտը