Շպռոտն ու 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանը «Ուր որ գնաս» երգին նոր հնչողություն են տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շպռոտն ու 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանը «Ուր որ գնաս» երգին նոր հնչողություն են տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Ուր որ գնաս, հետդ կգամ,
Հենց որ կանչես, մոտդ կգամ, 
Մոտդ կգամ, մոտդ կգամ, 

Հետդ կգամ, հետդ կգամ….

Հիշում եք, չէ՞, որ 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանի այս երգը հնչում էր ամենուրք՝ փողոցում, մեքենաների մեջ, ամենաուրախ խնջույքների ժամանակ և այլն: Այն անգիր գիտեին իրենց հարգող բոլոր «քուչի տղերքը»: Պարզվում է՝ տարիներ անց էլ երգը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը, այլև շուտով նոր հնչողություն է ստանալու. ամենահամարձակ ու էպատաժային երգչուհիներից Շպռոտը որոշել է նոր շնչառություն տալ երգին: 

Շպռոտի խոսքով՝ Տիգրանը միանգամից է համաձայնվել համագործակցության առաջարկին. «Ես զանգահարեցի նրան, և Lazzaro-ի գնացինք հանդիպման: Նա շատ հեշտությամբ համաձայնվեց: Շատ համեստ ու բարի մարդ է Տիգրանը: Նրա հետ զրուցելը մեծ բավականություն է, էլ չեմ ասում նրա սուր հումորի զգացողության մասին»,- նշում է երգչուհին ու հավելում, որ մտավախություն չունի, որ ժամանակին մեծ տարածում ձեռք բերած երգն իր մեկնաբությամբ կարող է չսիրվել. «Ի դեպ, ասեմ, որ այս երգը շատ է սիրում նաև մեր վարչապետը: Համոզված եմ, որ այն կարճ ժամանակում կսիրվի նաև իմ մեկնաբանությամբ»:

Շպռոտն ինտրիգային մանրամասներ չի հայտնում՝ ինչ կերպարով է այս անգամ զարմացելու հանդիսատեսին. «Միայն կասեմ, որ հետաքրքիր, շպռոտական հոլովակ է լինելու: Տեսահոլովակում կտեսնեք նաև ֆրանսահայ հայտնի սպորտսմեն և մոդել Ոսկան Դանիելյանին: Նրան հատուկ հրավիրել ենք Ֆրանսիայից»:

Տեսահոլովակի նկարահանումներն ավարտված են: Այս պահին այն մոնտաժային փուլում է: Պրեմիերան սպասվում է սեպտեմբերի կեսերին: