Ջուսը քիթը պլաստիկ վիրահատություն է կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջուսը քիթը պլաստիկ վիրահատություն է կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Juice Hambaryan-Õ« Õ¬Õ¸Ö‚Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨:

Հայկական շոու բիզնեսի միակ հայ երգչուհին, ով դեռևս քթի պլաստիկ վիրահատություն չէր կատարել, երևի թե Ջուսն էր: Բայց պարզվում է՝ հայկական քիթն այլևս չէր գոհացնում միշտ անկեղծ ու առանց բարդույթների հանդես եկող երգչուհուն, ու նա էլ որոշեց ձուլվել ամբոխին՝ վիրահատելով քիթը: Ջուսի՝ Ինստագրամում հրապարակած վերջին մի քանի լուսանկարներում ակնհայտ երևում է փոփոխությունը:

Ջուսի անկեղծությունն, իհարկե, միշտ է գնահատելի, այս անգամ՝ առավել ևս, որ նա հայկական շոու բիզնեսի կարկառուն դեմքերից շատերի նման չի խուսափում, կոծկում ու թաքցնում բժշկական միջամտությունը: Նա ազատ խոսում է իր քթի վիրահատության մասին: Արդարության համար պետք է ասել, որ երգչուհուն նոր կերպարը իրոք սազում է ու նրբացրել է դեմքը:


Վիրահատությունից առաջ

32203102_1567957639993233_5901602978183249920_n


Վիրահատությունից հետո