Լևոն Սարգսյանը «Ֆուլ հաուս 2»-ի իր կերպարի և սիթքոմում նկարահանվելու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լևոն Սարգսյանը «Ֆուլ հաուս 2»-ի իր կերպարի և սիթքոմում նկարահանվելու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք սկսվել է՝ «Ֆուլ հաուս 2» սիթքոմի նկարահանումները, որտեղ սպասվում է նոր դերասանական անձնակազմ:
EXCLUSIVElife.am-ը զրուցել է սիթքոմի նոր դերասան Լևոն Սարգսյանի հետ: Լևոնը սիթքոմում մարմնավորում է Զառաի խորթ եղբոր դերը՝ Աբուլիկին:


««ՏանԴեմ»  սիթքոմում նկարահավնելու ժամանակ ստացա առաջարկ Արմեն Պետրոսյանի (Մենչ) կողմից նկարահանվելու Գոռ Հակոբյանի տեսահոլովակում: Աշխատանքներից մեկ ամիս հետո ստացա նաև «Ֆուլ հաուս» սիթքոմում հանդես գալու հրավերը և մեծ սիրով համաձայնեցի».- մեզ հետ զրույցում ասաց Լևոնը:

Կերպարի ընտրությունը եղել է համատեղ, աշխատել են սցենարիստների հետ և ստացել  ցանկալի արդյունք: Սիթքոմի անձնակազմի հետ արդեն աշխատած Լևոնը միանգամից ինտեգրվել է միջավայրին:
«Նկարահանումները անցնում են բարձր արդյունավետությամբ, դժվարություններ չեն եղել անձնակազմի 60 %-ի հետ աշխատել էի արդեն»:

Լևոնը միանշանակ համոզված է, որ այս նախագծում դերասանական ունակությունները ճիշտ ցուցադրելու հնարավարություն կլինի:
«Ունակություններս ցուցադրելու մեծ հնարավորություն տեսել եմ մեր համատեղ աշխատանքում, դրա համար այսօր այստեղ եմ»:



Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Լևոն Սարգսյանի անձնական արխիվից