Սոֆի Մխեյանի եղբայրն ավտովթարի է ենթարկվել. Ինչպես է սիրված երգչուհու եղբոր առողջական վիճակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆի Մխեյանի եղբայրն ավտովթարի է ենթարկվել. Ինչպես է սիրված երգչուհու եղբոր առողջական վիճակը



Սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի և 33-ամյա Արտակ Գարաջյանի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Գարաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մխեյանը հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Գ. Մխեյանը, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: