Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը


Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը վրա է հասել բնական պատճառներով, նա մահացել է թոքերի այտուցից, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիահերձման արդյունքներին:

Ազնավուրը մահացել է կյանքի 94-րդ տարում երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ թոքերի այտուցը հանգեցրել է կարդիոռեսպիրատորային անբավարարության, ինչն էլ հանգեցրել է մահվան: