Մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի և հայ ժողովրդի բարեկամ Մոնսերատ Կաբալյեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի և հայ ժողովրդի բարեկամ Մոնսերատ Կաբալյեն



Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե):

Նա մահացել է 85 տարեկանում Բարսելոնայում, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Նա առավել հայտնի է որպես իտալացի կոմպոզիտորների (Ռոսինի, Բելինի, Դոնիցետի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է եղել 1994 թվականից:

2013թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: