Արթուր Վանեցյան. «Մինասյանի հրաժարականը բացասական ենք գնահատում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Վանեցյան. «Մինասյանի հրաժարականը բացասական ենք գնահատում»


Կառավարության երեկվա նիստից հետո ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին ու նշել, որ ազգային հավաքականը գտնվում է ոչ լավ վիճակում, սակայն պետք է զինվել համբերությամբ:

«Գիտեմ, որ երկրպագուները շատ են սպասում, բայց նա, ով հասկանում է ֆուտբոլից, գիտի, որ չենք կարող օդից ունենալ մեսսիներ ու ռոնալդուներ: Պետք է շատ աշխատանք տանենք»,-ասել է Վանեցյանը:

Նա անդրադարձել է հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանին, որն Ազգերի Լիգայում երկու հանդիպում անցկացրեց թիմի հետ, ապա հրաժարական տվեց. «Իմ ընտրվելուց մեկ օր առաջ Մինասյանն անսպասելի հրաժարական տվեց: Սա բացասական ենք գնահատում, քանի որ նա կիսատ թողեց այս մրցափուլը: Ես նրան մեկ անգամ եմ հանդիպել մինչեւ ընտրությունը եւ ասել եմ, որ փոփոխություն չի լինելու, սակայն Մինասյանը որոշեց հեռանալ»:

Հայաստաn-Ջիբրալթար խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների համար ՈւԵՖԱ-ի կողմից տուգանք, ըստ ֆեդերացիայի նախագահի, դեռ չեն ստացել, սակայն իրենք չեն կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից իրականցվի նման «խուլիգանություն»:

«Ես չեմ երազել լինել ՀՖՖ-ի նախագահ, ստացվեց այնպես, որ ինձ առաջարկեցին այս պաշտոնը: Մեծ սիրով եմ ղեկավարում այս կառույցը, բայց նախագահ դառնալը իմ նպատակը չի եղել»,-նշել է նա:

Վանեցյանն անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու հանգամանքին. «Դիվանագիտական անձնագիրը տալիս են օրենքով, իսկ դրանից բխելով՝ Մխիթարյանին այն չի հասնում»: