Նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի




Երգչուհի Լիանան որոշակի դադարից հետո պատրաստվում է նոր երգերով և տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին: Ստեղծագործական նորությունից բացի երգչուհին նաև անձնական նորություն ունի:

Մեկ տարի առաջ երգչուհին և իրենից 10 տարով փոքր սիրելին ամուսնալուծվեցին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան նշել էր, որ կյանքը վերադասավորելու ցանկություն ունի: Այսօր արդեն երգչուհին անկեղծացավ, որ ընտրյալ ունի, սակայն ամուսնության հետ կապված ծրագրեր առայժմ չեն կազմում:

«Պաշտոնապես կարգավիճակի փոփոխություն չի եղել, բայց գնում ենք այդ ուղղությամբ: Դեռ միասին չենք ապրում, բայց շուտով կարող է այդպես էլ լինել: Ամեն դեպքում, ես այդ մարդուն սիրում եմ, նա էլ ինձ է սիրում: Կարծում եմ՝ դա ամենակարևորն է: Ես այդ թղթաբանությունը չեմ կարևորում: Այսքան ժամանակ իմ ամուսնությունները լուրջ բնույթ չեն կրել զուտ թղթաբանության առումով կամ եկեղեցական կարգով, բայց ապրում ենք 21-րդ դարում և հիմա կարևորն այն է, որ մարդիկ իրար սիրեն: Ես շատ զույգերի եմ հանդիպում, որ իրար չեն սիրում, բայց պաշտոնապես ամուսնացած են: Ես դա չեմ հասկանում: Գուցե հիմա մարդիկ ինձ քարկոծեն նման մտածողության համար, բայց ես չեմ վախենում ասել այն, ինչ մտածում եմ», - ասել է երգչուհին:

Լիանան ասաց, որ ընտրյալն այլ բնագավառից է, արվեստի ոլորտի հետ առնչություն չունի: Ի դեպ, երգչուհու նախորդ ամուսնությունը լայնորեն քննարկվեց՝ պայմանավորված իր և ամուսնու միջև եղած տարիքային տարբերությամբ:

Լիանան նշել է, որ նախկին ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ թե՛ իր, թե՛ երեխայի շփումը երբևէ չի դադարել: