Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի պարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի պարը


Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք, թե ինչպիսի հիանալի հումորի զգացում ունի Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։ Այս աղջիկը կարողանում է բարձր պահել իր հետեւորդ-երկրպագուների տրամադրությունը: Դա նրա մոտ ստացվում է առանց գռեհիկ հումորի:

Թերեւս, գաղտնիքը նրա լավատեսական ու դրական կերպարի մեջ է: Այս անգամ Ժաննան Instagram-ում հրապարակել է տեսանյութ Դուբայից, որում ներկայացրել է իր զվարճալի պարը:

«Ուրախ նավաստի»,- մեկնաբանել է ժպիտ առաջացնող կարճ հոլովակը Լեւինան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա նա ցույց էր տվել, թե ինչ է նշանակում քնից առաջ ուտելը: Լուսանկարին կից նա գրել էր. «Երեկ քնից առաջ շատ կերա։ Ես քնած եմ, խիղճս՝ ոչ», - մակագրել է լուսանկարը Ժաննան։