Սարսափազդու և հրեշավոր. հայտնիների հելոուինյան կերպարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարսափազդու և հրեշավոր. հայտնիների հելոուինյան կերպարները



Հելոուինին մարդիկ մեծ գումարներ են ծախսում հելոուինյան հանդերձանքներ, կոնֆետներ ու զարդարանքներ գնելու համար։ Այս տոնի սիրահարները հագնվում են մտացածին սարսափազդու կերպարների պես ու հաճախ վախեցնում են անգամ պատահական անցորդներին։ Դա մեծ հաճույքով անում են ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ հայտնիները։

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրելով Halloween-ի իր կերպարը։ Դերասանուհին կրում է սև հագուստ, սև քող, արծաթափայլ կեղծամ։ Տաթևիկը վառ դիմահարդարմամբ է։





Ամերիկաբնակ հայերն էլ հետ չեն մնացել Halloween-ը շքեղ տոնելու սովորությունից։ Դերասանունի Մերի Մակարյանը լուսանկար է հրապարակել տոնական միջոցառումից, որին մասնակցել է։



Մոդել Աննա Գրիգորյանը ևս երեկ տարբերվել է իր համարձակությամբ։ Նա չարաճճի վագրակատու է դարձել։




Իսկ ահա Լուսինե Թովմասյանն ու փոքրիկ Արիաննան հելոուինյան ամենաբարի ու դրական կերպարներով են։