Գեղեցկուհի Սիրուշոյի հմայիչ street style-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղեցկուհի Սիրուշոյի հմայիչ street style-ը



Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։



Սիրուշոն իր Instagram-ում այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում սիրված երգչուհին ներկայացրել է ոճային տեսքով։ Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարներում Սիրուշոն կրում է ճերմակ, բարձր գոտիով տաբատ եւ նույն գույնի վերնաշապիկ, շագանակագույն վերարակու եւ այդ ոճին համապատասխան բարձրակրունկներ։ Երգչուհին լուսանկարներից մեկում ձեռքին ունի պահած նաեւ անձրեւանոց։ Լուսանկարներն արված են Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել հայտնի երգչուհին։