Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. հաղորդավարի վիճակը կայուն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. հաղորդավարի վիճակը կայուն է



Հաղորդավար Ավետ Բարսեղյանի վիճակը կայուն է, բավարար. այս մասին հաղորդել է Նաիրի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Հաղորդավարը Նաիրի ԲԿ էր տեղափոխվել երկու օր առաջ: Թե ինչ է պատահել Ավետին, տնօրենը նշել է, որ իրավասու չէ նման ինֆորմացիա տալ.

«Ավետը պալատում է, վերակենդանացման բաժանմունքում չի եղել, նույնիսկ, հիվանդանոց տեղափովելու առաջին օրը»:

Գնունին հավաստիացրեց, որ Ավետն իրեն լավ է զգում, սակայն դժվարացավ հստակ ասել, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից: