Ինչպես են անցել L.E.V.O.N.–ի փորձերը «Մանկական Եվրատեսիլում». ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես են անցել L.E.V.O.N.–ի փորձերը «Մանկական Եվրատեսիլում». ՏԵՍԱՆՅՈՒԹ



Վաղը Մինսկում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2018»–ը, որին Հայաստանը ներկայացնում է L.E.V.O.N.–ը։ 12–ամյա Լևոնն արդեն անցել է գլխավոր փորձերն ու պատրաստվում է հիմնական ելույթին։ Այսօր մասնակիցները ելույթ կունենան ժյուրիի համար, վաղը կկայանա մրցույթի հեռուստատեսային փուլը։

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական էջում հրապարակվել են մասնակիցների փորձերը։ Լևոնը ներկայանում է նույն կերպարով, ինչ մասնակցել է «Դեպի մանկական Եվրատեսիլին»։ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն այս փաստը բացառտրում է այն հանգամանքով, որ Լևոնն իր կերպարով շատ էր տպավորել միջազգային ժյուրիին։ իրենք հադսկացել են , որ պատանու ստեղծված կերպարը շատ շահեկան է։

www.junioreurovision.tv կայքում արդեն բացվել է քվեարկույթունը։ Նոր կարգի համաձայն ամեն երկիր կարող է ձայն տալ իր մասնակցին առցանց քվեարկության միջոցով։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 1 անգամ` նվազագույնը 3, առավելագույնը 5 մասնակցի օգտին։ Երկրպագուները երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն կունենան մրցույթի բոլոր ելույթներից հետո` 15 րոպեի ընթացքում։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և առցանց քվեարկության միասնական արդյունքով` 50/50 հարաբերակցությամբ։