«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը



Չինաստանի Սանյա քաղաքում անցկացված 68-րդ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթն ավարտվել է: «Միսս աշխարհ 2018» տիտղոսին է արժանացել Մեքսիկան ներկայացնող Վանեսսա Պոնսե դե Լեոն:

Մրցույթին մասնակցում էր 120 աղջիկ, որոնք մինչ եզրափակիչը անցել են տարբեր փուլեր՝ «Թոփ մոդել», «Տաղանդ», «Մուլտիմեդիա», «Սպորտ», «Գեղեցկությունը նպատակի համար» և «Head to Head Chalange»-ը, որոնց հաղթողներին էլ տրվել է եզրափակչի ուղեգիր, իսկ մնացած մասնակիցներին ընտրել է ժյուրին:

Այսպիսով, Հայաստանը ներկայացնող «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանը չի ընգրկվել «Թոփ 30-ի» կազմում և չի հասել մրցույթի եզրափակիչ փուլ: