Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ


Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանության, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։ 

Սիրված ու ճանաչված երգիչ «Սպիտակցի Հայկոյի» Range Rover-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մանրամասները այստեղ