«Քայլեր եմ անում դեպի ռուսական շոու բիզնես». Իրինա Հարությունյանը նորություն ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քայլեր եմ անում դեպի ռուսական շոու բիզնես». Իրինա Հարությունյանը նորություն ունի


Երգչուհի Իրինա Հարությունյանն իր առաջին քայլերն է կատարում ռուսական շոու բիզնես։ Երգչուհին փետրվարի 14-ին կներկայացնի ռուսերեն ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»։ Երգի երաժշտության հեղինակը հենց Իրինան է, խոսերը գրել է Աննա Հովները։
Երգի ստեղծման գաղափարն իմն է։ Տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր չկան, քանի «որ դեռ պատրաստ չեմ: Երգը կհնչի Մոսկվայի ռադիոներում, իսկ թե հետագայում ռուսական հեռուստաալիքների համար տեսահոլովակ կպատրաստեմ, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց Իրինան։

Երգչուհին նշեց, որ երգը մեղեդային է։ Այն տխուր սիրո մասին է։
«Շատ շուտով այն կհանձնեմ իմ երկրպագուների դատին ու արձագանքներից հետո կհասկանամ՝ հետագա նախագծերս, որ ուղղությամբ կընթանա»,- ավելացրեց երգչուհին։
Ճիշտ է, Իրինան նոր քայլեր է կատարում ռուսական շոու բիզնես, սակայն նա շարունակելու է ապրել եւ ստեղծագործել Հայաստանում։
«Իմ երազանքներից մեկն էր ռուսական շուկայի համար ունենալ երգեր։ Ապրելու եմ Երևանում, ուղղակի զուգահեռ ստեղծագործելու եմ նաեւ Ռուսաստանի շուկայի համար։ Շարունակելու եմ երգել երեւանյան ժամանցային վայրերում»,- եզրափակեց երգչուհին։