«2018-ը բեղմնավոր էր ինձ համար». Դերասան Սեյրան Մովսիսյանը ամփոփում է 2018-ը և ներկայացնում 2019-ի սպասելիքները. ՖՈՏՈՇԱՐՔ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2018-ը բեղմնավոր էր ինձ համար». Դերասան Սեյրան Մովսիսյանը ամփոփում է 2018-ը և ներկայացնում 2019-ի սպասելիքները. ՖՈՏՈՇԱՐՔ


EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է դերասան Սեյրան Մովսիսյանի հարցազրույցը, որտեղ դերասանը ամփոփում է 2018-ը և ներկայացնում 2019-ի սպասելիք նորությունները:


- Ինչպիսին էր 2018-ը Ձեզ համար:
- Դժվարությամբ եմ ճանապարհում 2018-ին,  քանի որ այն ինձ համար հաջողակ տարի էր՝ լի անակնկալներով, թե՛ մասնագիտականում, թե՛ անձնականում:

- 2018-ի ամենամեծ Ձեռքբերումը:
- Տարին լի էր ձեռքբերումներով, որոնք ցայտուն կերպով երևացին գործունեությանս մեջ: Ամենամեծ ձեռքբերումս Ռուսա Առաջինի կերպարն էր «Իուարշայի սուրը» ներկայացման մեջ, որի պրեմերան տեղի ունեցավ ՊՀԹ-ում: Կառանձնացնեմ նաև 2018-ի հյուրախաղը դեպի Մակեդոնիա «Մեղրի համը» ներկայացումով, մի շարք նկարահանումներ, մի խոսքով ակտիվ գործունեություն: Իհարկե 2018-ը ամրապնդեց իմ և ընտրյալիս հարաբերությունները, որը առանձնակի տեղ ունի տարվա ամփոփման մեջ:

- Ինչ սպասենք 2019-ին Ձեզանից:
- Ընդհամենը մի քանի օրից Նոր տարի է, սա նշանակում է, որ գալիս են նոր նպատակներ ու անելիքներ: Սպասումներս շատ են, հուսով եմ 2019-ից գոհ կլինեմ:

- Արդյոք 2019-ին անձնական կյանքում մեծ փոփոխություն է սպասվում:
- Կյանքի փոփողությունների մասին չեմ ցանկանում խոսել, իհարկե կլինեն զարգացումներ:

- 2019-ը որտեղ և ում հետ եք դիմավորելու:
- Տարին դիմավորելու եմ այն մարդկանց հետ ում սիրում եմ:

- 2018-ը երեք բառով:
- Երեք բառը շատ քիչ է, որ նկարագրեմ 2018-ը, քանի որ այն իրոք բեղմնավոր էր ինձ համար կասեմ՝ սեր, սեր, սեր!

Սերյանը իր ընտրյալի հետ ներկայացրել է նոր ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք, որի ամբողջական տարբերակը դերասանը վստահել է EXCLUSIVElife.am-ին:












Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ