Տիմատին երկրպագուին բնակարան է նվիրել Մոսկվայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատին երկրպագուին բնակարան է նվիրել Մոսկվայում



Ռեփեր Տիմատին երկրպագուին երկու սենյականոց բնակարան է նվիրել Մոսկվայում։ Ինչպես հայտնում է Starhit-ը, աղջիկը հաղթել է վիճակախաղը, որը կազմակերպվել է Black Star-ի կողմից. այն գլխավորում է Տիմատին։

Նոր բնակարանի բանալիները ռեփերն անձամբ է հանձնել մրցույթի հաղթող Ելիզավետա Մյակիշեւային։




«Երբ հիշում եմ այդ պահը, կրկին արցունքները հոսում են։ Դրանք ուրախության, երջանկության արցունքներ են։ Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել հույզերի ամենափոքր մասը։ Այս զգացողությունները հնարավոր չէ փոխանցել։ Սա հույզերի պայթյուն է»,- ասել է Ելիզավետան։



Թիմաթին եւս խոսել է հույզերի մասին, քանի որ հաճելի է ոչ միայն նվերներ տալ, այլեւ ստանալ։ «Նոր տարվա նախաշեմին շատ հաճելի է Ձմեռ պապի դերում լինել ու «Пироговская Ривьера» բնակելի համալիրում գտնվող երկու սենյականոց բնակարանի բանալիները հանձնել վիճակախաղի հաղթողին»,- գրել է Տիմատին՝ հայտնելով նաեւ Rolls-Royce Phantom մեքենայի խաղարկության մասին, որը կկայանա օրերս։