Էդգար Իգիթյանի անկեղծ խոստովանությունը կնոջը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգար Իգիթյանի անկեղծ խոստովանությունը կնոջը



Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամում հարսանեկան սիրառատ լուսանկար է հրապարակել կնոջ հետ ու անկեղծ խոստովանություն արել։ Նկարը դերասանը մեկնաբանել է այսպես. «Եթե գա մի օր, որ իմ սրտում չմնա տեղ քեզ համար, դա կլինի ամենասև օրն իմ կյանքում»։

Նշենք, որ Էդգարն ու կինը՝ Լուսինեն, ամուսնացել են նախորդ տարվա սեպտեմբերին։ Նրանք երկուսն էլ հետաքրքրված են առողջ ապրելակերպով, ու կարելի է ասել, որ նրանց միավորել է նաև սերը դեպի սպորտը։