Լիլիթ Կարապետյանը` իր նոր տեսահոլովակի, հեռուստատեսությամբ արգելված լինելու և բացասական մեկնաբանությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Կարապետյանը` իր նոր տեսահոլովակի, հեռուստատեսությամբ արգելված լինելու և բացասական մեկնաբանությունների մասին



Երգչուհի Լիլիթ Կարապետյանը վերջերս ներկայացրեց իր նոր՝ «Քեզ մոտ եկա» տեսահոլովակը: Լիլիթը համագործակցել է Ռիչարդ Մադլենյանի, Գրիգոր Կյոկչյանի և Արայիկ Գաբաջյանի հետ, իսկ Նիկ Էգիբյանի և A-ERA պարային խմբի հետ առաջին անգամ էր համագործակցում: Երգչուհին նշում է, որ երգը դեռ մեկ տարի առաջ պետք է պատրաստ լիներ, բայց նախկին գործիքավորողն այն ուշացրել է:

«Կարծում եմ՝ վատ չի ստացվել, ավելին ասեմ՝ լավ է ստացվել: Արձագանքները շատ լավն են։ Բոլոր մեկնաբանությունները կարծես զտված լինեն, և կարևորը, այսպես ասած, ոչ մի բանի կպնելու տեղ չունեն: Առաջ չէի կարդում մեկնաբանությունները, մանավանդ «Ժամանակին» տեսահոլովակից հետո, շատ մեկնաբանություններ կային, որոնք վիրավորական էին, բայց ինձ սկսեցի համոզել՝ եթե անձնական վիրավորանք չկա, դրանցից պետք չէ վիրավորվել: Ամեն դեպքում ես չեմ ողջունում վատ մեկնաբանություններ թողնելը»,- նշում է Լիլիթը։



Պարզվում է՝ այս երգը կատարելու մեջ ավելի մեծ դեր է խաղացել կինոդերասան, երգիչ Գոռ Հարությունյանը. «Երբ նա երգը լսեց շատ հում տարբերակով, ասաց, որ ես պետք է այն կատարեմ։ Ինչ վերաբերում է հաճախակի տեսահոլովակներ ներկայացնելուն, ասեմ, որ իհարկե կցանկանայի, որ դրանք ավելի շատ լինեին, բայց ինքներդ էլ գիտեք, որ դա դարձել է թանկարժեք հաճույք, ես էլ այն ոճի երգչուհիներից եմ, ով 6/8 չի երգում, այդ իսկ պատճառով էլ գումար վաստակելը խնդիր է դարձել»:

Երգչուհին կարևորում է լավ տեսահոլովակ նկարահանելը, ասում է՝ պետք է միշտ քո հանդիսատեսին ուրախացնես որակյալ արտադրանքով. «Կան երգիչներ, ովքեր բավականին թանկ են երգում միջոցառումներին և լավ գումար են վաստակում, և զարմանալի է, որ այդ երգիչներն իրենց տեսահոլովակների վրա առհասարակ մեծ գումարներ չեն ծախսում: Ես մի քիչ դեմ եմ դրան և երբեք այդպես չեմ անում․ եթե նկարում եմ, պետք է նկարեմ շատ լավ տեսահոլովակ»:


Այն հարցին՝ արդյոք նա բարձր հոնորար ստացող երգչուհիներից չէ՞, Լիլիթը պատասխանեց. «Ցավոք, այդպես չէ: Եղել են հեռուստաընկերություններ, որտեղ տասնյակ տարիներ արգելված եմ եղել։ Նույն թուրքամետ երաժշտությունն արգելված պետք է լիներ, բայց այդ մոտիվներով երաժշտությունն էր պրոպագանդվել: Ես ոչինչ չունեմ 6/8-ի դեմ, ես առանց այդ երաժշտության չեմ պատկերացնում նաև իմ քեֆ անելը»: