Սևակ Խանաղյանը առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սևակ Խանաղյանը առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը


Երգիչ Սևակ Խանաղյանը որդու հետ լուսանկար է հրապարակել։

Իր անձնական կյանքը չհանրայնացնող երգիչն ընդունել է հրավերն ու միացել Սուր Սարգսի տոնին ընդառաջ ֆլեշմոբին, որի շրջանակներում անհրաժեշտ է լուսանկար հրապարակել մտերիմ մարդկանց հետ, ում շատ ես սիրում և նշել եւս երեք հոգու, ովքեր պետք է նույնը անեն։

«Տղաս՝ Բագրատը։ Հարցին՝ որն է կյանքիս ամենավառ իրադարձությունը, առանց մտածելու միշտ պատասխանում եմ՝ քո ծնունդը։ Սիրում եմ քեզ, տղաս»,-  գրել է Սևակ Խանաղյանը։