Հրագը՝ ակումբում չաշխատելու և իր եկամուտների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրագը՝ ակումբում չաշխատելու և իր եկամուտների մասին



Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են արձագանքել ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված օրենքի մասին, ըստ որի՝ նրանք ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից: Այս անգամ մեկնաբանություն ստացել ենք Հրագից, ով Թավշյա հեղափոխության ժամանակ ներկայացրեց «Դուխով» երգը: Երգիչն այս օրերին ԱՄՆ-ում է, ուր գնացել է ընկերների հետ հանդիպելու և շրջագայելու նպատակով:

«Ես Հայաստանում գումար վաստակում եմ Youtube-ից, ոչ մի ակումբում չեմ երգում: Ես ե՞րբ եմ երգել, որ հարկվեմ: Իմ գումարը վաստակում եմ դրսից։ Վերջին անգամ Հայաստանում երգել եմ Անկախության օրը և ստացել եմ պետական գումար, ինչպես այդ օրն աշխատած բոլոր արտիստները: Մնացած դեպքերում երգել եմ մանկատներում, բարեգործական համերգներին, որոնք անվճար են եղել»:


Շատերը Հրագին ճանաչեցին «Դուխով» երգից հետո, որը կատարեց Թավշյա հեղափոխության ժամանակ: Ասում է՝ այդ ընթացքում միջոցառումներին երգելու առաջարկներ շատ է ստացել. «Իհարկե, առաջարկները շատ էին, բայց բազմիցս մերժել եմ: Հայաստանում կորպորատիվ միջոցառումներին հազվադեպ եմ երգում, եթե անգամ երգեմ, թող ասեն՝ օրենքով ինչքան պետք է վճարել, միանշանակ կվճարեմ, բայց իմ եկամուտը Youtube-ից, itunes-ից ու spotify-ից է, որոնք միանգամից գումարը հարկված ինձ են փոխանցում: Ես ընդհանրապես չեմ խուսափում օրենքից: Աստված տա՝ այնքան կորպորատիվ լիներ՝ ես էլ իմ աշխատանքից հարկ վճարեի պետական բյուջե»:

Օրենքը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում էր առաջացրել, հատկապես երբ լուրեր տարածվեցին, որ Թաթա Սիմոնյանն արտոնյալների ցուցակում է. «Ես, անկեղծ ասած, փորձում եմ աջս քաշած զբաղվել իմ սիրած գործով: Ես չեմ ապրում գումարի, արտոնյալ լինելու կամ չլինելու համար: Ես ապրում եմ, երգում եմ, պարում եմ, որովհետև ինձ այդպես է ստեղծել բնությունը: Թե մի օր էլ միս չուտեմ, չեմ նեղվի: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ մարդ տեսակն ընկալել են: Փորձում եմ պահել մաքսիմալ ոչ նյութական շփումը»:

Hrag Simonyan-Õ« Õ¬Õ¸Ö‚Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨:

Հրագի խոսքով՝ արդեն հինգ օր է՝ նոր տեսահոլովակ է ներկայացրել Youtube-ի իր ալիքում. «Ընդհանուր պրոցեսի մեջ եմ, առաջիկայում կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ: Մարտի 2-ին Գյումրիում մենահամերգ կունենամ, մարտի 8-ին՝ Բրյուսելում, իսկ մարտի 10-ին՝ Համբուրգում»: