Սոս Ջանիբեկյանի սիրառատ լուսանկարը դստեր հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոս Ջանիբեկյանի սիրառատ լուսանկարը դստեր հետ



Դերասան Սոս Ջանիբեկյանն օգոստոսին հայր դարձավ։ Նրա և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրն արդեն 5 ամսական է։

Հայրիկն Ինստագրամի «սթորի» հավելվածում ջերմ լուսանկար է հրապարակել դստեր հետ։ Մադոննան էլ օրեր առաջ ընտանեկան լուսանկար էր հրապարակել իր «սթորիում»։ Ամուսինները բավականին պասիվ են ընտանեկան լուսանկարներ հրապարակելու առումով, բայց դստեր հետ լուսանկար հրապարակելու գայթակղությանը, երբեմն, չեն դիմանում:

Զույգի աղջկա անունն Անաիս է, որը Սոսի մայրիկի անվան` Անահիտի միջազգային տարբերակն է։

Նշենք, որ Սոսն ու Մադոննան ամուսնացած են մոտ երկու տարի։