Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը



Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը. այս մասին գրում է EliteDaily-ն:

Բեն Աֆլեքն արդեն հաստատել է, որ Գոթհեմ քաղաքի բնակիչներին պաշտպանող Բեթմենի մասին պատմող հաջորդ ֆիլմում չի մարմնավորի համանուն հերոսին: Այդ նորությունից հետո սկսել են երիտասարդ Բեթմենի փնտրտուքները և արդեն այսօր շշուկներ են տարածվել, որ այդ դերում կարող է հանդես գալ «Մթնշաղ»ֆ
իլմաշարում վամպիր Էդվարդին մարմնավորած Ռոբերտ Փեթինսոնը:

Image result for Robert Pattinson

Համացանցում խառնաշփոթ է սկսել այս շշուկների պատճառով: BossLogic հայտնի էջը, որտեղ հայտնի սուպերհերոսներին պատկերացնում են տարբեր իրավիճակներում, նոր լուսանկար է հրապարակել, որտեղ Փեթինսոնին պատկերացրել է որպես Բեթմեն: Շշուկները դեռևս չեն հերքվել կամ հաստատվել: Իսկ դուք կցանկանայի՞ք տեսնել Ռոբերտ Փեթինսոնին հայտնի Բեթմենի դերում:

Հիշեցնենք՝ ըստ նախնական տվյալների ֆիլմը պետք է թողարկվի 2021թ.-ի հունիսին, ռեժիսորն է Մեթ Ռիվզը: