Լեդի Գագան բաժանվել է փեսացուից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեդի Գագան բաժանվել է փեսացուից



Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան իր ներկայացուցչի միջոցով հաստատել է փեսացուից՝ մենեջեր Կրիստիան Կարինոյից, բաժանվելու մասին լուրը, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ երգչուհին վերջերս կայացած «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանն առանց նշանադրության մատանու էր եկել:

Բացի այդ, երկրպագուների համար կասկածելի է թվացել այն հանգամանքը, որ «Գրեմմի» մրցանակ ստանալուց հետո Լեդի Գագան իր շնորհակալական տեքստում չէր նշել Կարինոյին:

Զույգը սկսել էր հանդիպել 2017թ. փետրվարին՝ երգչուհու՝ դերասան Թեյլոր Քինիից բաժանվելուց հետո կարճ ժամանակ անց: Լեդի Գագան և Կարինոն նշանադրվել էին 2017թ. նոյեմբերին: