Իրինա Այվազյանը անցած ուղու, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների, ընտանիքի և անձնականի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրինա Այվազյանը անցած ուղու, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների, ընտանիքի և անձնականի մասին


«Էլենի օրագիրը» սերիալից Իրինա Այվազյանը դերասանական կրթություն չունի, բայց շատ է սիրում այս մասնագիտությունը: Հենց այդ սերն է եղել քասթինգների մասնակցելու պատճառն ու հեռուստատեսությունում հայտնվելը: Անուշիկի դերակատարը պատմել է անցած ուղու, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների, ընտանիքի եւ անձնականի մասին:

«Հնարավոր է՝ քայլեր ձեռնարկեմ»
Այժմ սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում, իսկ իրականում միշտ երազել եմ դերասանուհի դառնալու մասին: Տարբեր քասթինգների եմ մասնակցել եւ հայտնվել հեռուստաեթերում: Շատ եմ ուզում նաեւ դերասական կրթություն ստանալ, հնարավոր է՝ քայլեր ձեռնարկեմ, ծրագրերումս կա, բայց չգիտեմ՝ ինչքանով կկարողանամ իրագործել:

«Ես այդպիսին չեմ»
Անուշիկի կերպարն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ, որովհետեւ շատ բարդույթավորված, միամիտ աղջիկ է, ով, ուղղակի կողքից կարծիքներ լսելով, մոլորվում եւ փակվում է իր մեջ: Ես այդպիսին չեմ: Ամեն ինչին պետք է շատ թեթեւ եւ հումորով մոտենալ, վերջիվերջո, Անուշիկ ջան, քաշը լուծվող խնդիր է:): Իրականում եղել են օրեր, որ ինքս ինձ ինչ-որ բաներից զրկել եմ, չեմ կերել, բայց որ սովամահ լինեմ, նման դեպքեր չեն գրանցվել: Ի դեպ, ես քչակեր եմ, բայց շատ քաղցրակեր:


«Սիրավեպի մասին չեմ լսել»
Բենի հետ շատ-շատ լավ հարաբերություններ ունենք: Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում է նյարդերիս հետ խաղում: Իհարկե, շատ պարտավորեցնող է, երբ մեկնաբանություններ եմ կարդում, որ մեր զույգի համար են շատերը դիտում սերիալը, որից ես հաճախ բարդույթավորվում եմ, չգիտես ինչու: Դեռ չեմ լսել, որ իմ եւ Բենի դերակատարին իրականում էլ սիրավեպ վերագրեն, կարեւորն էլ դա է:):

Անձնականի մասին
Անձնականիս մասին առայժմ կլռեմ: Ոչ թե չեմ սիրում խոսել այդ մասին, այլ կարծում եմ՝ մարդու անձնականն այնքան ժամանակ պետք է մնա անձնական, մինչեւ ամեն ինչ ափերից դուրս գա եւ բացահայտ երեւա: Բացի դա, ես դեռ պատրաստ չեմ այդքան բաց լինել հանրության առաջ: Շատ փակ մարդ եմ: Եթե իմացաք, որ ընտրյալ ունեմ, ուրեմն ափերից դուրս է եկել ամեն ինչ:):


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ