Ինչ ակնոցներ են նախընտրում կրել հայ հայտնիները․ 2020-ի գլխավոր թրենդները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ ակնոցներ են նախընտրում կրել հայ հայտնիները․ 2020-ի գլխավոր թրենդները


 

 Ամռանն առանց արևային ակնոցի տանից դուրս գալը հնարավոր չէ։ Այն ոչ միայն աքսեսուրար է, որն ամբողջացնում է ձեր look-ը, այլև պաշտպանում է ձեր աչքերն արևային ճառագայթներից։

Այս տարի՝ 2020-ին, նորաձեւության տները շատ շռայլ են գտնվել եւ ներկայացրել են իրենց յուրօրինակ ակնոցների հավաքածուները։

Prada, Dior և Etro ապրանքանիշների դիզայներները, ոգեշնչված երկրաչափությամբ, ստեղծել են շատ մեծ չափսի մոդելներ ՝ հիմքը վերցնելով քառակուսին: Բայց նրանք չեն սահմանափակվել միայն քառակուսի մոդելով։ Մի փոքր կտրել են անկյունները կամ կլորացրել այն եւ այս ամենը ներկել վառ գույներով Valentino-ի, Proenza Schouler-ի և Christian Siriano-ի դիզայներները ի տարբերություն Prada-ի, Dior-ի եւ Etro-ի ներկյացրել են նեղ շրջանակներով մոդելներ։

2020-ին նորաձեւության մեջ իրենց հաստատուն տեղը գտան նաեւ օվալաձեւ ակնոցները, որոնք մեզ հիշեցնում են 90-ականները։ Նման մոդելներն առանձանում են իրենց էլեգանտությամբ եւ որպես կանոն դրանք պատրստված են մետաղից։ Եթե ցանկանում եք տարբերվող եւ աչքի ընկնաող տեսք ուենանլ ապա, ընտրեք գունավոր ոսպնյակներով տարբերակները։ Տարվա գլխավոր թրենդը սպիտակ շրջանակներով ակնոցներն են։ Այս մասին պնդում են Versace-ին եւ Vivetta-ն։ Նրանց կարծիքով սպիտակ շրջանակները նույնքան դասական են եւ չեզոք, որքան սևը։ Բայց ի տարբերություն սևի՝ սպիտակն ավելի գրավիչ տեսք է հաղորդում։

Նյութի աղբյուրը այստեղ։