«Գաղափարը մեկն է՝ ստանալ լավագույն կերպար եւ նոր աստղ». Հայաստանում կմեկնարկի Miss Singer Armenia նոր նախագիծը․ NEWS.am STYLE - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գաղափարը մեկն է՝ ստանալ լավագույն կերպար եւ նոր աստղ». Հայաստանում կմեկնարկի Miss Singer Armenia նոր նախագիծը․ NEWS.am STYLE



NEWS.am STYLE-ը գրում է․

Հայաստանում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է անցկացնել նոր հեռուստաշոու՝ Miss Singer Armenia, որը կհեռարձակվի 21 TV-ով եւ կբացահայտի մոդելային արտաքինով աչքի ընկող երգչուհիների: Նախագիծն իրականացվում է 21 TV-ի եւ «Միսս Երեւան» փրոդաքշընի համատեղ ջանքերով: Մրցույթին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները:

«Նախագծի նպատակն է գտնել Հայաստանի գեղեցկուհիներ, որոնք ունեն ոչ միայն գեղեցիկ մոդելային կազմվածք, այլեւ ձայնային եւ երաժշտական տվյալներ: Ֆորմատը հետեւյալն է՝ նախ մասնակիցները պետք է ընտրվեն քասթինգի միջոցով: Այնուհետեւ կընտրվի հիմնական կազմը, որոնց հետ էլ կսկսենք աշխատանքները»,-այսօր՝ հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը:



Նրա խսքով՝ մրցույթին մասնակցելու համար աղջիկները պետք է ունենան հմայիչ արտաքին եւ գեղեցիկ ձայն:

21 TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծն իր ձեւաչափով տարբերվելու է երաժշտական մյուս հայտնի մրցույթներից:



Մրցույթի մասնակիցներին կգնահատի պրոֆեսիոնալ կազմից բաղկացած ժյուրին, սակայն ըստ կազմակերպիչների՝ քվեարկությանը առցանց տարբերակով կարող է մասնակցել հեռուստադիտողը: Հաղթող մասնակիցը կարժանանա նոր երգի եւ տեսահոլովակի հնարավորության:


Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Գոռ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից