«Մենք չենք արտագաղթել, պարզապես այժմ բնակվում ենք Մոսկվայում».Արամե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք չենք արտագաղթել, պարզապես այժմ բնակվում ենք Մոսկվայում».Արամե



Վերջերս համացանցում տեղեկություն տարածվեցղ այն մասին, որ երգիչ Արամեն արտագաղթել է, և կնոջ ու երեխաների հետ բնակություն է հաստատել Ռուսաստանում: Արամեն խոսակցություններին ի պատասխան,  սոցցանցային իր էջերում հանդես է եկել գրառմամբ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից: Ուզում եմ Ձեզ ասել, որ այդպես չէ: Իմ գործունեությանը հետեւելով, տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել: Եվ այսօր ես՝ ընտանիքիս հետ, գտնվում եմ Մոսկվայում՝ իմ աշխատանքի եւ ընտանեկան հարցերով: Ելնելով իմ աշխատանքի բնույթից՝ այսօր ես Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ-ում, մյուս օրը՝ Հունաստանում։ Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն: Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով: Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»: