Էդ Շիրանն առաջին անգամ հայր է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդ Շիրանն առաջին անգամ հայր է դարձել



Փոփ-կատարող Էդ Շիրանը եւ նրա կինը՝ Չերրի Սիբորնն, առաջին անգամ ծնող են դարձել։


Այս մասին Էդ Շիրանը հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով նորածնի գուլպաների լուսանկարը։ Աղջկան անվանել են Լիրա Անտարկտիկա Սիբորն Շիրան։ «Մենք պարզապես սիրահարված ենք նրան։ Մայրն ու փոքրիկը իրենց հիանալի են զգում, մենք երջանկությունից յոթերորդ երկնքում ենք», - գրել է երաժիշտը։

Այն մասին, որ Շիրանը հայր կդառնա, հայտնի է դարձել մի քանի շաբաթ առաջ։