Մահացել է խորհրդային ժամանակների հայտնի բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է խորհրդային ժամանակների հայտնի բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը



Մահացել է ԽՍՀՄ հավաքականից Եվրոպայի բռնցքամարտի նախկին կրկնակի չեմպիոն, նախկին բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գորստկովը 70 տարեկան էր։

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել մարզիկի հարազատներին՝ նրան որակելով որպես 1970-ական թթ բռնցքամարտի ամենավառ դեմքերից մեկը։ Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։

Նշենք, որ Գորստկովը այն երեք խորհրդային մարզիկներից է, ով ցուցադրական մարտ է ունեցել Մուհամմեդ Ալիի հետ։ Նրա ակտիվում կա 228 մարտ։