Սիրուշոյի ընտանեկան զբոսանքը Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի ընտանեկան զբոսանքը Երևանում




Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակումներ է արել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է կիրակին անցկացնում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ երևանյան զբոսանքով։

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Կասկադից և մակագրել․ «Իմ սիրելի վայրը Երևանում»։

Քաղաքի այս հատվածը հատուկ նշանակություն ունի երգչուհու համար, քանի որ նրա հայրական տունը գտնվում է Կասկադում։ Հենց այս տարածքում է անցել Սիրուշոյի մանկությունը։

Նշենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են իրենց երրորդ երեխային։ ԱՅս անգամ զույգը դուստր է ունենալու։