Հղի Ռիհաննան լքել է A$AP Rocky-ին՝ իմանալով նրա դավաճանության մասին․ լրատվամիջոց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղի Ռիհաննան լքել է A$AP Rocky-ին՝ իմանալով նրա դավաճանության մասին․ լրատվամիջոց




Արեւմտյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ հղի Ռիհաննան եւ նրա փեսացուն՝ A$AP Rocky-ն, բաժանվել են։ Հայտնի է դարձել, որ ռեփերը Ռիհաննային դավաճանել է նրա ընկերուհու՝ կոշիկի դիզայներ Amina Muaddi-ի հետ։



Հատկանշական է, որ երգչուհին նախկինում սոցիալական ցանցերում կասկածելիորեն դադարել էր հետեւել իր գործընկերը՝ Megan Thee Stallion-ին, որը նաեւ Savage & Fenty-ի դեսպանն է։

Արտիստի երկրպագուներին շոկի է ենթարկել այդ նորությունը։ «Դա մղձավանջ է։ Ոչ՛, նա չէր կարող այդպես վարվել Ռիհաննայի հետ», «Սիրտս կտոր-կտոր է լինում։ Չեմ հավատում, որ նման բան հնարավոր է», «Ռիհաննան ու A$AP-ը զույգ են, որին ցանկանում ես հավասարվել։ Իդեալական, գեղեցիկ եւ երջանիկ։ Չեմ կարող հավատալ», «Բայց չէ՞ որ Ռիհաննան փոքրիկին պետք է մեծացներ սիրելի տղամարդու հետ․․․ Ինչո՞ւ է ամեն բան այսպես», «Մղձավանջ է, պարզապես չի կարող լինել»,- գրել են երկրպագուները։