Դիմա Բիլանը եւս մեկ վիրահատության է ենթարկվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիմա Բիլանը եւս մեկ վիրահատության է ենթարկվել



Ռուս երգիչ ԴԻմա Բիլանը կապ է հաստատել երկրպագուների հետ հիվանդասենյակից։ Արտիստն օգտատերերին ուղղված տեսուղերձ է ձայնագրել՝ արցունքներն աչքերին ու հրապարակել տելեգրամյան ալիքում։


«Այսօր տասներորդ օրն է։ Ես այսօր լրացուցիչ, եւս մեկ․․․ հավանաբար, դա չի կարելի վիրահատություն անվանել, սակայն ընդհանուր անզգայացում կլինի», - ասել է արտիստը։ Նա պարզաբանել է, որ պրոցեդուրայի օգնությամբ բժիշկները կստուգեն, թե ինչպես է ընթանում առողջացումը։

Երգիչը եւս մեկ տեսանյութ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ ասել, որ վիրահատությունը հաջող է անցել։ Բիլանը չի պարզաբանել, թե ինչու է իրեն անհրաժեշտ եղել բժիշկների օգնությունը։