Գոշ Հակոբյանը՝ ծննդյան օրը չնշելու, ընկերների անակնկալի և Дом 2-ի ձևաչափով հայկական ռեալիթի շոուի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոշ Հակոբյանը՝ ծննդյան օրը չնշելու, ընկերների անակնկալի և Дом 2-ի ձևաչափով հայկական ռեալիթի շոուի մասին




Դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Գոշ Հակոբյանը երեկ տոնել է իր ծննդյան 25 ամյակը և Tert.am Life-ի հետ զրույցում պատմել ընկերների կազմակերպած անակնկալի, ինչպես նաև այս շրջանում իր մասնագիտական գործունեության մասին:

«Աշխատանքային օրվա ավարտին, երբ գնում է տուն զանգեցին ու ասեցին, որ գործ կա ու պետք է հետ գնամ, գնացի ու տեսա՝ ընկերներիս, ստուդիայի աշխատակիցներին, ովքեր անակնկալ էին պատրաստել ինձ համար»,- ասաց Գոշը և հավելել՝ իր համար շատ անսպասելի և գեղեցիկ անակնկալ է եղել:


«Այս փուլում աշխատանքն այնքան շատ է, որ չեմ հասցնում ինչ-որ բան պլանավորել՝ թողնելով ինքնահոսի: Նախորդ տարի ևս ոչինչ չէի արել, կրկին նույն պատճառով: 25 տարեկան եմ և բոլոր նպատակներս ուղղված են աշխատանքին, ընկերությունը կայացնելուն, ճանաչում ստանալուն և շուկային որակյալ աշխատանք տալուն»,- ասաց նա:

Գոշը հայտնեց՝ շուտով լսարանին կհանձնվեն մի շարք նախագծեր: