Գոհար Ավետիսյանը՝ ներկել է դեմքն ու ատամները կարմիր շրթներկով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանը՝ ներկել է դեմքն ու ատամները կարմիր շրթներկով




Ռեփեր Doja Cat-ի սենսացիոն տեսքը կարմիր գորգին համացանցում բացասական արձագանքների բուռն ալիք է առաջացրել, սակայն շատերն են գնահատել ամերիկացի աստղի ընտրությունը, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը։

Doja Cat-ը 5 ժամ անցկացրել է դիմահարդարի աթոռին, որպեսզի նրա մարմնին ամրեցնեն 30000 Swarovski բյուրեղներ: Ջանքերն իզուր չէին. արտիստի կերպարը գնահատեցին և քննարկեցին հազարավոր մարդիկ։

Գոհար Ավետիսյանը նրանով հիացածների թվում է. «Doja Cat-ից ոգեշնչված: Ես որոշեցի կրկնել ամենասկանդալային տեսքը #schiaparelli շոուից: Անկեղծ ասած՝ դժվար էր, ամեն քարը կպցրել եմ ձեռքով ու հերթով: Այս կերպարը պայթեցրեց ողջ համացանցը և ողջ հանրությունը, պարզապես մարտահրավեր էր: Եվ ես ինքս ինձ ասացի. «Գոհար, դու պետք է դա կրկնես»,- գրել է Գոհար Ավետիսյանը: