Բրիթնի Սփիրսի մտերիմները հայտարարել են, որ նա «շուտով կմահանա» եւ երգչուհու համար տուն են վարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսի մտերիմները հայտարարել են, որ նա «շուտով կմահանա» եւ երգչուհու համար տուն են վարձել




Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հարազատները անհանգստացած են երգչուհու առողջությամբ եւ պատրաստվում են միջամտել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հարազատներն անհանգստացած են, որ երգչուհին «շուտով կմահանա»։ Նա ընդունում է դեղամիջոցներ, որոնք «գրգռում են նրան» եւ «խելագարվում է»։ Սփիրսը չի ընդունում այն դեղամիջոցները, որոնք կայունացնում են նրա վիճակը։ Միջամտության պլանն այն էր, որ Բրիթնին երկու ամիս վարձով ապրեր ու ստանա եւ՛ բուժօգնություն, եւ՛ հոգեբանական խորհրդատվություն: Սակայն Բրիթնի Սփիրսը «որոշ չափով տեղյակ» է եղել ծրագրի մասին ու չեղարկել այն։

Օրեր առաջ Բրիթնի Սփիրսը հայտնվել էր սկանդալի կիզակետում։ Ալիսա Միլանոն, ով առավել հայտնի է Charmed-ում Ֆիբի Հալիվելի դերով, թվիթերում գրել էր. «Խնդրում եմ, ինչ-որ մեկդ ստուգեք Բրիթնի Սփիրսին»։ Այս թվիթն արձագանք է գտել դերասանուհու հետեւորդների շրջանում, սակայն բարկություն է առաջացրել երգչուհու մոտ։ «Տհաճ է իմ մասին նման բաներ տեսնել այն մարդկանց կողմից, ովքեր ինձ չեն ճանաչում: Սա, անկասկած, նման է ահաբեկման Տիկնայք, մենք պետք է աջակցենք միմյանց ևեւ չփորձենք խեղդել»,- վրդովվել է երգչուհին։