Էշթոն Քաթչերը հազվագյուտ հիվանդության պատճառով մասնակի խլացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էշթոն Քաթչերը հազվագյուտ հիվանդության պատճառով մասնակի խլացել է




45-ամյա դերասան Էշթոն Քաթչերը վերջին շրջանում մուտք չի գործում կարմիր գորգ, իսկ 2019 թվականին Էշթոն Քաթչերը տառապում էր վասկուլիտի չափազանց հազվագյուտ իվանդությամբ, որի պատճառով սկսեց ավելի վատ տեսնել և լսել: Մի քանի տարում նա կարողացավ վերականգնել առողջությունը և վերադառնալ աշխատանքի, սակայն ծանր հիվանդության հետևանքները դեռևս զգացնել են տալիս:

Օրերս Էշթոնը ներկայացել է «Քեզ, թե՞ ինձ» ֆիլմի պրեմիերային, որում նկարահանվել է Ռիզ Ուիզերսփունի հետ։ Ինչպես և սպասվում էր, նրանք լուսանկարվել են կարմիր գորգի վրա, իսկ լրագրողները չեն կարողացել չնկատել դերասանի տարօրինակ պահվածքը։

Մի քանի օր անց նա բացատրեց, որ ունի լսողության մասնակի խլացում և մեկ ականջը գրեթե չի լսում. այս մասին հայտնում է Daily Mail-ը: