Արուսիկ Տիգրանյանի ֆոտոշարքը հղիության շրջանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արուսիկ Տիգրանյանի ֆոտոշարքը հղիության շրջանում




Հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն ամիսներ առաջ հայտնել է, որ սպասում է իր առաջնեկին, իսկ հետագայում հայտնել, որ դուստր է ունենալու:

Արուսիկը Եվրոպայում շրջագայության ժամանակ էլ հետևորդներին հայտնել է, որ աղջկա անունը Արփի է լինելու:

Հաղորդավարուհին նաև հրապարակել է հղիության վերջին շջանից ֆոտոշարք, որին կից գրել է. «Երևի չկա կյանքում որևէ այլ փորձառություն, որ կարելի է համեմատել անցած ինը ամիսներիս հետ, երբ իմ սիրուն մարդուկը ինձ ոտքից գլուխ փոխեց, մեծացրեց ու սիրունացրեց էս ընթացքում։ Անպատմելի է, թե ինչքան ուժեղ ու ինքնավստահ եմ զգում ինձ, երբ գիտեմ ինքը իմ հետ է, և ես էլ պետք է իր հետ լինեմ, իր կողքին ու իր համար: Այս ինը ամիսների ընթացքում ինքը իմ հետ դանդաղ դարձել է մարդուկ՝ իսկական թաթիկներով ու տոտիկներով, իսկ ես իր հետ հգրեթե դարձել եմ մամա՝ իսկական մամայական վախերով ու անսահման մեծ սիրով:Ոու հիմա մի տեսակ համ անհամբեր սպասում եմ Արփիիս ծնվելուն, համ էլ զգում եմ, որ իրականում դեռ պատրաստ չեմ բաժանվելու էն տաքուկ կապից, որը միասին ենք կառուցել: Ես դեռ այնքան կկարոտեմ մեր զրույցներն ու իրար թաթիկով անելը, որը մենակ մենք գիտենք:Վերջին օրերից ուզում եմ մաքսիմալը քաղեմ, մինչև արդեն ուրիշ կապ ստեղծելու ժամանակը գա՝ արդեն իրար նայելով ու պաչիկներ անելով»: