Անահիտ Ադամյանը՝ «Ну-ка, все вместе!» նախածգում ելույթի և սիրելիի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Ադամյանը՝ «Ну-ка, все вместе!» նախածգում ելույթի և սիրելիի մասին




Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը օրեր առաջ կրկին մասնակցել է «Ну-ка, Все вместе» ռուսական նախագծին, բայց այս անգամ՝ հատուկ եթերաշրջանին, որի շրջանակում կատարել է Rihanna-ի «Shine bright like a diamond» երգը: Երգչուհին ինստագրամյան իր էջում կազմակերպել է հարցուպատասխան՝ անդրադառնալով մի շարք մանրամասների նախագծի մասնակցության և սիրելիի հետ տարիքային տարբերության մասին:

«Ես երբեք գոհ չեմ լինում իմ ելույթներից, բայց հաճախ որոշակի թերացումներ նկատում եմ միայն ես, բայց նախագծի երգեցողության թերություններն այս անգամ նկատեցին բոլորը, քանի որ բեմելուս ժամանակ կտրվեց ձայնս, բայց փորձերի ժամանակ ես իդեալական էի երգում: Այնուամենայնիվ, ես քաղել եմ երկու դաս, որ պարտադիր է հաց ուտել բեմելուց առաջ, իսկ երկրորդը՝ ես երգում էի ականջակալով, բայց հասկանում էի, որ ինձ այդպես հարմար չէ: Ես ունեի ընտրված երգ մրցութային այլ փուլի համար և հավանական էր, որ կարող էի հայտնվել նաև եզրափակչում»,- պատասխանեց երգչուհին:



Խոսելով սիրելիի հետ հարաբերությունների մասին՝ Անահիտ Ադամյանը մանրամասնեց, որ աշխատանքային հարցերի շրջանակում է ծանոթացել նրա հետ, իսկ սիրելիի դեմքը չի ցանկանում ցույց տալ, քանի որ այդպես է ցանկանում և որոշել:

«Ինձ դուր է եկել միշտ «փակ» հարաբերությունների ձևաչափը, երբ մարդիկ տեղյակ են, որ սիրտդ զբաղված է, բայց չեն տեսնում կողակցի դեմքը: Իմ և սիրելիիս միջև 7 տարի է տարբերությունը. ես 20 տարեկան եմ, իսկ նա 27»,- ասաց նա:

Երգչուհին նաև պատասխանել է, որ ծնողները դրական են վերաբերվում ընտրյալին:

«Ես երջանիկ եմ այն փաստով, որ ծնողներս շատ լավ են վերաբերվում ընկերոջս, քանի որ հայրիկիս շատ քչերն են դուր գալիս»,- պատասխանեց Անահիտ Ադամյանը: