Հղի Սիլվի Բարկովան հիվանդանոցում է հայտնվել… - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղի Սիլվի Բարկովան հիվանդանոցում է հայտնվել…




Սիլվի Բարկովան հղիության վերջին օրերն է անցկացնում։ Երեկ դերասանուհին նոր հոլվոակ է հրապարակել հայտնելով, որ հիվանդանոցում է։ հոլովակին կից նա նաև գրառում է արել. «սա երբևէ ամենալավ տանջանքն է». -գրել էր Սիլվին։

starnews.am-ն է գրում ու հավելում․ «Սիլվի խոսքով՝ ինչպես բոլոր զույգերը, այնպես էլ ինքն ու իր հնդիկ ամուսինը բարդություններ ունեցել են սկզբնական շրջանում, սակայն դա որևէ կապ չունի կրոնի հետ:

«Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է:

Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- իր հարցազրույցներից մեկում նշել է դերասանուհին:

Անդրադառնալով հնդիկի հետ ամուսնանալու պատճառով իր հասցեին ուղղված քննադատություններին՝ Սիլվին նշել էր, որ չի ամուսնացել իր պրոդյուսեր ամուսնու հետ իր գործունեության առաջմղման համար:

«Շահադիտական ոչ մի մղում բացարձակապես չեմ ունեցել, որովհետև ունեցել եմ աշխատանքային առաջարկ, սակայն ամուսինս դեմ է եղել»,- ասել էր Սիլվին»,-գրում է սկզբնաղբյուրը: