«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»




Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ Այս մասին հաղորդում է Championat.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ «Գալաթասարայը» «Դինամոյին» առաջարկ է արել ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։

Ավելի վաղ Gezen Dokuz լրատվամիջոցը գրել էր, որ ՀՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարիերան կարող է շարունակել թուրքական «Գալաթասարայում»։ Նշվում էր, որ տեղափոխության դեպքում` ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմեր 11 մլն եվրո։