Կրքոտ կատարումների գեղեցկադեմ երաժիշտը անմոռանալի շոու ծրագրով հանդես կգա Երեւանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրքոտ կատարումների գեղեցկադեմ երաժիշտը անմոռանալի շոու ծրագրով հանդես կգա Երեւանում




Հայաստանն անհամբեր սպասում է հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայանալիք, ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգին: Կազմակերպիչների խոսքով սպասվում է յուրահատուկ համերգային երեկո` դասական, ռոք եւ լատինաամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով: Կրքոտ կատարմամբ հայտնի թավջութակահարը կարողանում է հմտորեն զուգահեռներ անցկացնել դասական և փոփ երաժշտությունների միջև:«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։

Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:

Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ: