Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին




Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատրատվում է հարսանիքին: Մոդելն ինստագրամյան էջում կիսվել է «սթորիներով», որոնցում երեւում է, թե ինչպիսի «Bride to be» արարողություն են ընկերուհիները կազմակերպել իր համար:

«Սա լավագույն ճանապարհորդությունն էր, որի մասին ես կարող էի երազել»,-գրել է Ռուբինան:



Մոդելն իր էջում, սովորաբար, չի հանրայնացնում անձնականը, բայց նրա ընկերները հաճախ են նրան նշում սիրելիի՝ Գաբրիել Ռոսենի հետ համատեղ լուսանկարներում:





Ռուբինան ծնվել է Երեւանում, սակայն մանկության շրջանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 13 տարի, մինչեւ որ ընտանիքով որոշել են մեկնել Միացյալ Նահանգներ: