Մերի Հակոբյանը՝ իր սիրելի ունենալու լուրերի մասին. Դերասանուհին անդրադարձել է StarNews-ի հրապարակմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մերի Հակոբյանը՝ իր սիրելի ունենալու լուրերի մասին. Դերասանուհին անդրադարձել է StarNews-ի հրապարակմանը




StarNews.am-ը անդրադարձել էր Մերի Հակոբյանի վերջին հրապարակմանը։ Դերասանուհին տեղադրել էր մի տղայի հետ լուսանկար ու գրառում արել։ Հրապարակումից հետո հանրությունը շտապել է շնորհավորել Մերիին ու երջանկություն մաղթել։

Արդեն ժամեր անց ինստագրամյան էջում Մերին հերքում է տարածվող լուրերը։ Դերասանուհին նախ հեռացրել է իր էջից լուսանկարն ու պարզաբանելով հայտնել.
«Թյուրիմացություն է պատահել, լուսանկարում զույգ քույրս է՝ ամուսնու հետ։ Ուրախ կլինեմ, որ լրատվամիջոցները նույնպես հերքեն այս փաստը».- իր խոսքում նշել է Մերին։

StarNews-ը ներկայացնում է դերասանուհու, արդեն իսկ հեռացված լուսանկարներն ու գրում, որ մենք խոսում ենք միայն փաստերի լեզվով։