Սերժ Թանկյանը քննադատել է փոփ աստղերին՝ «ադրբեջանական բռնապետության կերպարը սպիտակեցնելու համար» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Թանկյանը քննադատել է փոփ աստղերին՝ «ադրբեջանական բռնապետության կերպարը սպիտակեցնելու համար»



System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանում ելույթ ունեցող փոփ աստղերին` աշխարհի աչքում «ադրբեջանական բռնապետության կերպարի սպիտակեցմանը» նպաստելու համար։


Թանկյանը Twitter-ում պատասխանել է երկրպագուին, ով տեսանյութ է հրապարակել ֆրանսիական ARTE-ի ռեպորտաժից, որտեղ նշված են աշխարհի որոշ երկրներում բռնապետերի համար ելույթ ունեցող հայտնի արտիստները: Տեսանյութում մի պահ Ջենիֆեր Լոպեսը երգում է «Happy Birthday» Թուրքմենստանի նախագահին, ինչպես նաեւ հրապարակված են Ռիհաննայի համերգի կադրերը Ադրբեջանից եւ Քանյե Ուեսթի համերգինը՝ Ղազախստանից։


«Ես, իսկապես, հիասթափված եմ, որ գործընկեր-արվեստագետներին եւ սպորտային լիգաներին օգտագործում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները եւ ոտնձգությունները սպիտակեցնելու համար: Այս ֆաշիստական, ռասիստական, օլիգարխիկ ընտանեկան նավթային դիկտատուրան արժանի չէ «Ֆորմուլա 1»-ին կամ @badgalriri-ի (Ռիհաննա) նման արտիստներին, որպեսզի լավ երեւա աշխարհի աչքերում»,- ասել է Թանկյանը։ «Այս իրադարձություններից յուրաքանչյուրը եւ այս արվեստագետներից յուրաքանչյուրը պատասխանատու են մարդու իրավունքների հետագա խախտման համար (Ադրբեջանում):